Հուսանք, որ Լաչինի միջանցքի փակումը չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, այդ միջանցքը պետք է գործի ինչպես միշտ.Մարուքյան

 

 

Ադրբեջանցի «բնապահպանական ակտիվիստները» փակել են ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սա բացահայտ սադրանք է և 2020 թվականի եռակողմ հրադադարի հայտարարության կոպիտ խախտում։ Հուսանք, որ դա չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի ինչպես միշտ»,-գրել է Մարուքյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով