Ամեն օր հրապարակելու ենք այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները ճիշտ չեն անում, կամ փորձում են այս իրավիճակն օգտագործել իրենց օգտին․ Արցախի պետնախարար

 

Արդեն վեցերորդ օրն է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է ադրբեջանցիների կողմից։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում պատմեց, որ չնայած դժվարություններին՝ առաջ են գնում, ընդհանուր վիճակը նորմալ է։ Հրասապ հարցերից զատ նաև համակարգաձին խնդիրներ են լուծվում։ Իրականացվող աշխատանքները ներկայացնելուց հետո Վարդանյանը տվեց այն պաշտոնյաների անունները, որոնք, ըստ իրեն, պատղաճ չեն կատարում իրենց պարտականությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք առաջին օրը հնարավորություն տվեցինք այն մարդկանց, որոնք սխալվել էին, նկատողություն էինք միայն տվել։ Մենք ամեն օր հրապարակելու ենք այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները ճիշտ չեն անում, կամ փորձում են այս իրավիճակն օգտագործել իրենց օգտին, կամ էլ այնպիսի բաներ են անում, որոնք անընդունելի են։ Ամոթ է։ Խոսեմ Կարմեն Ասլանյանի մասին, զգուշացնում եմ՝ այսպես չի կարող շարունակվել, Կարմեն Ասլանյանը չի հասկանում, որ ինքը պետք է կատարի իր գործն այնպես՝ ինչպես մենք ընդունել ենք օրենքները, ուրիշ ձեւ չի լինելու։ Եթե նա չհասկանա, դա ուրիշ բանի է բերելու»,- նշեց նա։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով