
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.
Փաշինյանական կապիտուլյանտների պալիտրայում կան տարբեր գույների և ձևերի ուսապարկեր՝ ամեն տեսակի և որակի, նրանց բոլորին կապող մեկ նմանություն կա. նրանք բոլորը նիկոլ են))
Բայց սրանց բազմագույն երանգների մեջ կան ուսապարկեր, որոնք ամենաընդգծվածներն են և տարբեր մրցութային անվանակարգերում կզբաղեցնեն պատվավոր՝ առաջին հորիզոնականը։
Մեկը կհաղթի խաբեության մրցույթում, մյուսը՝ թալանի, մեկ ուրիշը՝ իր պիղծ գործերի, իսկ շատ-շատերը կհաղթեն՝ դավաճանության և իրականությունը խեղաթյուրելու մրցույթում։
Յուրաքանչյուր ուսապարկ անվանակարգերում ունի իր տեղը,իսկ այս մեկ ուսապարկի դասակարգումը արեք ինքներդ։
Մեջբերում եմ նրա խոսքերը.
-Մեր իշխանությունը մեղավոր է, որ եկավ իշխանության, եթե մնային Քոչարյանը, կամ Սերժը, էս խնդիրները չէին լինելու, որովհետեւ կմտնեինք միութենական պետության մեջ։ Սա է Ռուսաստանի ուզածը։ Հիմա Արցախի հարց չկա, կա Հայաստանի վերացման խնդիր, պիտի հասկանաք։
«մելքոնյան գագիկ»






Անվերջ կարելի է թվարկել այն ձեռքբերումները,որոնք դուք՝ բոլորդ, ոչնչացրել եք:
Այո, ձեր իշխանությունը մեղավոր է։
Դուք մեղավոր եք.






մեղավոր, միլիարդավոր դոլարներով արտաքին պարտքի կուտակման համար

Իմ հայրենակիցները ինձ կներեն,որ չեմ շարունակում թվարկել, թե է՞ լ ինչում է մեղավոր ձեր իշխանությունը, տարին կավարտվի, բայց այս գրառման թվարկումներին վերջ չի լինի։
Այսօր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ…դուք իհարկե կմեղադրեք ամբողջ աշխարհին, բացի ձեզանից։
Հ.Գ Ձեզ վստահեցնում եմ, որ պատմության աղբանոցում հայտնվելու առաջին պատվավոր հորիզոնականը, արդեն իսկ, ձերն է։ Քո ու քո նմանների ճակատին հավիտյան դակված է լինելու դավաճանի կնիքը: