Թագուհի Թովմասյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախում խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը

 

Արցախ կատարած այցից հետո հանդիպեցի ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեր ռազմավարական դաշնակից պետության դեսպանի հետ քննարկեցինք հայկական երկու հանրապետություններին՝ Հայաստանին եւ Արցախին պատուհասած վտանգները:

Անհանգստացնող երեւույթները, ցավոք, շարունակաբար ավելանում են:

Ականատեսի աչքերով ներկայացրի Արցախի ժողովրդի առօրյա անհանգստությունները, քանի որ օրեր առաջ եմ վերադարձել Արցախի Հանրապետությունից: Մարդիկ այնտեղ հստակ ունեն մեկ պայման ու պահանջ. ռուս խաղաղապահները պետք է շարունակեն մնալ ներկայացված Արցախի Հանրապետության տարածքում: Նրանց առաքելության ժամկետի երկարաձգումը խիստ անհրաժեշտություն է՝ արցախահայության կյանքի իրավունքի իրացման տեսանկյունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեսպանի ուշադրությունը հրավիրեցի նաև ՀՀ սահմաններում առկա իրավիճակին առ այն, որ ադրբեջանական զինուժի կողմից շարունակվում է ՀՀ սուվերեն տարածքի մի շարք հատվածների ապօրինի բռնազավթումը։ Միաժամանակ ընդգծեցի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելուց չարամտորեն հրաժարվելու՝ Ադրբեջանի վարքագծի անթույլատրելիությունը։ Դեռ ունենք անթաղ դիեր:

Քննարկեցինք նաեւ ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների եւ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների իրավունքներին առնչվող տարաբնույթ հարցեր»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով