Միակ բանը, որ շատ է սրանց օրոք, դա կեղծ ներկայացումներն են. Կարեն Ավագյան

ՀՀԿ  ԳՄ  անդամ   Կարեն  Ավագյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.
Ծխախոտի տապալված պայքարից մինչև աղի ներկայացումներ, սպանդանոցային մսի հեքիաթներ և գազաբալոնների չարտոնագրված լիցենզիաներ։
Վերևում թվարկված յուրաքանչյուրն առանձին ու շատ կարևոր ոլորտ է, որը տապալեցին սրանք։ Առանձին կարևորության հարցեր, առողջապահական առանձին բլոկեր, հասարակության որակյալ կյանքի գրավականներ, որոնք այս իշխանությունների համար ընդամենը հերթական շոուն կազմակերպելու առիթ էին։
Առիթներ, որոնք օգտագործվեցին ոչ թե արդյունք տալու, այլ կարճաժամկետ ուշադրություն շեղելու համար։
Ո՛չ ծխախոտային պայքար կա, ո՛չ գազաբալոնների անվտանգություն, ո՛չ վաճառվող մսի նկատմամբ հսկողություն, ո՛չ էլ աղի պակաս։
Միակ բանը, որ շատ է սրանց օրոք, դա կեղծ ներկայացումներն են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով