Սեղանին դրված է երկու տարբերակ. կահավորել առաջնագիծը և բարելավել զինվորների անվտանգային պայմանները կամ Ամանորին ընդառաջ զարդարել քաղաքը. Ղազինյան

 

Ինչպես տեսնում ենք, «նոր Հայաստանում» «հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունը, նույնիսկ ավելի կարևոր է, քան այդ նույն «հպարտ քաղաքացու» զինվոր որդու կյանքն ու առողջությունը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։ «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետությունն ունի մեկ միլիոն դոլար և իշխանությունը պետք է որոշի, թե ինչի վրա ծախսի այդ գումարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեղանին դրված է երկու տարբերակ. կահավորել առաջնագիծը և բարելավել զինվորների անվտանգային պայմանները, կամ Ամանորին ընդառաջ զարդարել քաղաքն ու կազմակերպել ճոխ տոնակատարություն:

Առաջինը վերաբերվում է պետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, զինվորների կյանքին ու առողջությանը:
Իսկ երկրորդը՝ բնակչության լավ տրամադրությանը, այսինքն՝ իշխանության քաղաքական վարկանիշին:
Նորմալ պետություններում, պետական իշխանության պարագայում նման ընտրությունն իսկ զավեշտ կլիներ, քանի որ ընտրելու բան չկա. ամեն ինչ պարզ է:

Բայց, ինչպես տեսնում ենք, «նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունը, նույնիսկ ավելի կարևոր է, քան այդ նույն «հպարտ քաղաքացու» զինվոր որդու կյանքն ու առողջությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չգիտեմ, սա ինչպես է կոչվում, բայց որ հերթական խելագար «աննախադեպն է», դա հաստատ . . .»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով