Միայն իմաստուն ու տոկուն ազգերն են փրկվում, միասնությամբ ու ցասումով դուրս շպրտելով այսօրինակ դրածոներին.Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը  գրում  է.

Հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ձեռնտու այս գտածոյի համաձայնությամբ.
ա. ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք
բ. հիմնավորվել են, իրականացնելով ինժեներատեխնիկական աշխատանքներ
գ. ամենժամյա ռեժիմով, մշտապես ռազմական էսկալացիայի ռիսկի տակ են պահում ամբողջ շփման գիծը
դ. Արցախում և Հայաստանի սահմաններին կրակում են ոչ միայն ռազմական դիրքերի, այլև խաղաղ բնակավայրերի ու բնակչության ուղղությամբ
Այս ծայրահեղ լարվածության ֆոնին, պետականադավը իրեն բնորոշ քաղաքական աճպարարությամբ, հիմա էլ փորձում է ՀԱՊԿ-ին դարձնել իրավիճակի միակ պատասխանատուն, պահանջելով և՛ քաղաքական գնահատական, և՛ ռազմական պատասխան։ Իսկ ինչ է սա, խորքային առումով, եթե ոչ Հայաստանը ՀԱՊԿ-արևմուտք ռազմական բախման օջախ դարձնելու ծրագիր։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ արդեն իսկ որոշակի քայլեր կատարել է այս ուղղությամբ, բրյուսելյան համաձայնագրով ԵՄ-ի դիտորդական առաքելությունը հայ–ադրբեջանական սահմանին տեղակայելով։
Արդյունքում, ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդներն են։ Եվ ինչ տեսանկյունից էլ այս հարցին նայենք, աշխարհաքաղաքական այս լարված փուլում, սա մեր երկրի շուրջ և ներսում, էլ ավելի լարվածությունը մեծացնող, քաոսի տանող քայլ է, հղի կործանարար հետևանքներով։
Այսպիսին են դավանանք չունեցող, Հայրենիք չունեցող թշվառականները։ Եվ համաշխարհային պատմությունը վկայում է, որ պետությունները կործանելու համար հաճախ թշնամիները հենց այսպիսիններին են ընտրում և իշխանության բերում։ Իսկ այս ամենից միայն իմաստուն ու տոկուն ազգերն են փրկվում, միասնությամբ ու ցասումով դուրս շպրտելով այսօրինակ դրածոներին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով