Շատ կարևոր է ապրել ու ստեղծագործել հայրենիքում, քո երկրում, հատկապես օրհասական ժամանակաշրջանում. Դավիթ Բաբայան

 

Շատ կարևոր է ապրել ու ստեղծագործել հայրենիքում, քո երկրում, հատկապես օրհասական ժամանակաշրջանում։ Հենց այսպիսի իրավիճակում է Արցախը։ Դա նույնիսկ հերոսություն կարելի է համարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սակայն այստեղ կա մեկ առանցքային բաղադրիչ՝ հերոսությունը միայն սեփական հողի վրա ապրելը չէ, այլ արժանապատիվ ու ազնիվ ապրելը։
Ի վերջո, նրանք, ովքեր ապրում են իրենց հայրենիքում, բայց շահագոծում և կողոպտում են այն, բնականաբար, արդեն հակահերոս են, թշնամի և շատ ավելի վտանգավոր, քան արտաքին թշնամին»,- գրել է Դավիթ Բաբայանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

20 − 6 =