Հրդեհ Առինջ գյուղում

 

Նոյեմբերի 2-ին, ժամը 10:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի 6-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ցախանոց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:03-ին, մարվել՝ 11:27-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 20 քմ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով