Ինչ ուզումա լինի ալեն, դա ոչ ոք չի մոռանալու ոչ հիմա ոչ էլ 10 տարուց.Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.
այսօր ալեն սիմոնյանը ԱԺ-ում լրագրողին հարցրել է. “Պետք է հիմա ես շնորհակալություն հայտնեմ, որ 2018 թվականին չի կրակել ժողովրդի վրա՞”, լրագրողի փոխարեն պատասխանեմ, որ այո պետք է շնորհակալ լինես, որ ապահով երկրում ես ապրել, պետք է շնորհակալ լինես, որ ապրել ես այն երկրում որը 2 պատերազմ է հաղթել, պետք է շնորհակալ լինես, որ առհասարակ ապրել և աշխատել ես այնպիսի ժողովրդավար երկրում, որտեղ քո ու քո նմանները կարողացել են զիբիլի յաշիկների վրայից ժողովրդի էյֆորիկ ցասման արդյունքում բազմել բարձ աթոռների վրա:
Այդ ամենը տեղի է ունեցել այն պատճառով, որ դու ապրել ես ԱՊՀ տարածքում ամենաժողովրդավար երկրում, որտեղ իշխանությունը փոխվել է ԺՈՂՈՎՐԴԻ պահանջով: Ցավոք մեր ժողովրդին ժամանակ էր պետք հասկանալու համար, որ դուք իրենց խափել եք, ժողովրդին ժամանակ էր պետք, որ տեսներ որ ձեր գալու նպատակը այն չէր ինչի մասին դու ու քո կապիտուլյանտ շեֆը գոռում էիք Հանրապետության Հրապարակում: Խորհուրդ եմ տալիս քեզ կողքի կարծիքներ ուսումնասիրել ձեր, ձեր ծագումնաբանության և ձեր ով լինելու մասին, նոր հայտարարել թե դուք ՀՀ պատմության ամենաժողովրդավար իշխանությունն եք: Մարդիկ հիշոխություն ունեն, մարդիկ չեն մոռացել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ դուք ու ձեր կատարածուները վախից լուսադեմին մարդու տուն սպեցնազ եք ուղարկում և առանց որևէ բացատության տանում անհայտ ուղղությամբ, մարդիկ չեն մոռացել որ ձեր հրամանով Դեմիրճյան փողոցում ոստիկանությունը ժամկետանց հատուկ միջոցներով կրակ բացեց ժողովրդի վրա ինչի արդյունքում վիրավորվեց երիտասարդ աղջիկ, ոչ ոք չի մոռացել և չի մոռանալու 5 հազար առյուծ հայորդու մատաղ արած իշխանությանը: Ինչ ուզումա լինի ալեն, դա ոչ ոք չի մոռանալու ոչ հիմա ոչ էլ 10 տարուց: Ոչ մի տեղ դուք հանգիստ չեք ունենալու, ուր ուզում է փախնեք, դուք երբեք չեք ունենալու հանգիստ, դուք միշտ վախերի մեջ եք ապրելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով