ՊԵԿ նախագահը մասնակցել է «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարևորվել են հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝  «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, այդ թվում՝ մաքսային ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը: «Այս համատեքստում, մեծապես կարևորում ենք հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը՝ որպես մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության շղթայի բարելավման ու դյուրացման, ինչպես նաև տարանցիկ կարողությունների զարգացման կարևոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սև ծովին կապող ճանապարհին»,-նշել է Ռուստամ Բադասյանը։

Մաքսային ոլորտում համագործակցության երկկողմ օրակարգում ներառված բազմաթիվ հավակնոտ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքները շարունակում են ակտիվ իրագործվել:

ՊԵԿ նախագահը կարևորել է դեռևս 2019 թ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրված արձանագրության հիման վրա՝ տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ երկու պետությունների միջև արդեն իսկ ներդրված նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք կիրառումը, որպես համատեղ մաքսային հսկողության իրականացման և այդ հսկողության դյուրացման ու արդյունավետության բարձրացման կարևոր գործիք:

Ռուստամ Բադասյանը միաժամանակ վստահություն է հայտնել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև ստորագրված՝ բեռնված տրանսպորտային միջոցների վրա էլեկտրոնային կապարակնիքների կիրառման ներդրման պատրաստակամության մասին հուշագիրը նույնպես փոխադարձ համաձայնությամբ լիարժեք և արդյունավետ կիրականացվի:

ՊԵԿ նախագահը կարևորել է երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք նորաբաց անցակետի լիարժեք գործարկման ճանապարհին:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

7 + eleven =