Նրանք, ում ժամանակին գնահատման հարցում ընդառաջել եք կամ ովքեր մուրալով են ստացել կրթության վկայագիր, հետագայում պաշտոն զբաղեցնելով կիսատ գիտելիքով կործանարար են դառնում պետության համար. Թաթոյան

 

Ինչպես միշտ, այսօր էլ եմ ձեզ խնդրում պահել մտքում՝ բոլոր նրանք, ում ժամանակին գնահատման հարցում ընդառաջել եք կամ ովքեր մուրալով են ստացել կրթության վկայագիր, հետագայում պաշտոն կամ հանրային այլ դիրք զբաղեցնելով կիսատ գիտելիքով կործանարար են դառնում պետության համար, թվացյալ իմացությամբ համառ մարտնչում են իրական գիտելիքի դեմ, հեղինակազրկում են իրական կրթությունը, վարկաբեկում են ձեր առաքինի վաստակը: Այս մասին նշել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ շնորհավորելով Ուսուցչի տոնի կապակցությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ցավոք, բացասական օրինակ են դառնում գալիք սերնդի համար:
Սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Հավերժ ենք երախտապարտ ձեզ»,- գրել է Թաթոյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով