Հրդեհ Արտաշատ քաղաքում (թարմացված)

Հոկտեմբերի 5-ին, ժամը 10։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ավտոկայանի մոտակայքում գտնվող հացի փռում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:22-ին, մարվել՝ 10:28-ին: Այրվել են սննդի կետի առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 7 քմ), մեկ  սառնարան, փայտե դարակաշար՝ մասնակի և 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով