Հայաստանն ու Արցախը փրկելու համար պետք է շատ արագ գործել. Արթուր Մոսիյան․ «Փաստինֆո»

 

«Փաստինֆո»-ն գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախի նկատմամբ Ադրբեջանի ունեցած նկրտումները նորություն չեն, իսկ այն, որ այս անգամ դրանք ներկայացվում են Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» միջոցով, առանձնապես զարմանալի չէ։ Դա նրա տակտիկան է, ուզում է դարձյալ ժողովրդի ռեակցիան ստուգել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթում այսօր հրապարակված նյութին, որտեղ նշվել են Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված պահանջները։

 

«Դա հերթական հոգեբանական գրոհն է, մասնավորապես, արցախահայության նկատմամբ։ Փաշինյանն այդ կերպ ուզում է լսելի դարձնել ժողովրդին, որ կան նման խնդիրներ։ Այդ կերպ ստուգում է ժողովրդի ռեակցիան՝ ինչպես արեց դեկտեմբերի 24-ին, ապրիլի 13-ին, սեպտեմբերի 14-ին…Դրանով հասկացնում է, որ այդ ուղղությամբ աշխատում են և, ի վերջո, գնալու են այդ զիջումներին, իսկ թե որքանով կհաջողվի խափանել այդ կործանարար ընթացքը, կախված է բացառապես ժողովրդից։ Հայաստանում ու Արցախում ժողովուրդը վերջապես պետք է հասկանա, որ այդ մարդը (նկատի ունի Փաշինյանին), Հայաստանն ու Արցախը տանում է կործանման։ Հայոց պետականությունը փրկելու համար շատ քիչ ժամանակ ունենք»,-ասում է Մոսիյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախի Աժ պատգամավորը շեշտում է՝ Փաշինյանի կողմից անթույլատրելի զիջումների գնալու վտանգ ինքը տեսել է դեռևս 44-օրյա պատերազմի առաջին օրերից, դրա համար էլ պարբերաբար բարձրաձայնել է Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության մասին։

Հայաստանի և Արցախի նախկին նախագահների և Վեհափառերի հանդիպումը, Մոսիյանի գնահատմամբ, հասարակությանը կոնսոլիդացնելու և ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու տարբերակներից մեկն է։ Բայց քանի որ ժամանակ գրեթե չունենք, Մոսիյանն այն համոզմունքին է, որ ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է շատ արագ գործի։

«Հայկական պետականությունը փրկելու համար պետք է գործենք շատ արագ։ Դրան հասնելու ամենակարճ ճանապարհը համաժողովրդական ընդվզումն է։ Մասսսայական ընդվզմամբ Փաշինյանին պետք է հեռացնել ժամ առաջ»,-նշում է Մոսիյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

19 − seventeen =