Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 07:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան 168-189 շենքերի, Սայաթ-Նովայի 17-27 շենքերի, Նալբանդյան 40Ա-65 շենքերի, Խաղաղության, Սարգիս Սևանեցու, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան և Էներգետիկների փողոցների ջրամատակարարումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով