Արայիկ Հարությունյանն ու իր տեղակալը վերահսկում են «Մանկական Եվրատեսիլ»-ի ֆինանսական հատվածը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի իշխանությունները խիստ գաղտնի են պահում «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին հատկացվելիք գումարի չափը, ասես ռազմական գաղտնիք լինի: Այս ընթացքում դեռ ոչ մի պետական կառույց չի խոսել, թե որքան գումար է ծախսվելու պետական բյուջեից այդ մրցույթի անցկացման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից: Խոսքը ԱՄՆ-ում մոտ 600.000 դոլարով տուն գնած Բագրատ Բադալյանի մասին է: Պարզվում է՝ «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ֆինանսական հատվածի հետ կապված գրեթե 0 դերակատարություն ունի: Ի դեպ, այս մասին հարցում «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ ուղարկել է նաեւ ՀՀ կառավարություն, սակայն դեռ պատասխան չունենք: Երեկ կառավարության լրատվականից մեզ փոխանցեցին, որ մեր հարցումը վերահասցեագրել են պետական մյուս կառույցներին, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն այս մրցույթի անցկացման գործում:

Մինչ այս «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարեսկզբին կառավարությունը գումար էր հատկացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը մարզահամերգային համալիրում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության միջոցառումը, «Մանկական Եվրատեսիլ»-ը, գիտության եւ արվեստի STARMUS 6-րդ փառատոնը, Ծանրամարտի եվրոպայի առաջնությունն անցկացնելու նպատակով: Օրինակ՝ համալիրի մոդուլային շարժական հատակի ձեռքբերման նպատակով հատկացվել էր 170 մլն 520 հազար դրամ, 60 մլն դրամ՝ ինֆորմացիոն լուսադիոդային (LED) ցուցատախտակի ձեռքբերման համար, իսկ, ահա, հանդերձարանների եւ միջանցքի վերանորոգման համար հատկացված գումարը կազմել է 42 մլն դրամ, փոխարինման ենթակա երկու վերելակի ձեռքբերման նպատակով 22 մլն 800 հազար դրամ է հատկացվել:

Տեղեկացնենք, որ այս տարվա դեկտեմբերին Հայաստանում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ – 2022» երգի միջազգային մրցույթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով