ՔՊ համաժողովը՝ վաղը. ով կընտրվի վարչության նախագահ. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը՝ հոկտեմբերի 29-ին, համաժողով կգումարի։ Նկատենք՝ ի սկզբանե համաժողովը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն հետաձգվեց Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին իրականացված հարձակման պատճառով. այն տեղի կունենա վաղը: Ինչպես հայտնի է, համաժողովի ընթացքում նախատեսված է ընտրել վարչության նոր կազմ, որն էլ կընտրի նախագահ: Արդեն հայտնի են վարչության անդամի 47 թեկնածուների անունները, որոնք կպայքարեն 21 տեղի համար: Թեկնածուների թվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ, Էդուարդ Աղաջանյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արման Եղոյանը, Հայկ Կոնջորյանը, կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ կուսակցության կանոնադրության՝ վարչության անդամներն ընտրվում են համաժողովի կողմից վարկանիշային քվեարկությամբ առավելագույնը երեք տարի ժամկետով: Այնուհետեւ վարչությունն իր միջից պետք է ընտրի նախագահ: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ Երեւանի քաղաքապետի տեղակալ եւ այդ պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը: Հավելենք, որ իշխող կուսակցության համաժողովը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով