ԱԱԾ-ն Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան.փաստաբան

 

ԱԱԾ-ն Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կալանքի նյութերը չունեմ, առկա է միայն միջնորդությունը, բայց դա էլ բավարար է արձանագրելու, որ գործ ունենք բամբասանքների հիման վրա նախձեռնված քրեական վարույթի հետ: Թեև ֆորմալ Էրիկի պաշտպանն եմ, բայց ինքը պաշտպանության կարիք չունի, քանի որ իրավաբանության մեծ վարպետ է և վերջին տարիներին դիրքավորվել է որպես քրեական հետապնդման մարմինների ահ ու սարսափ: Անձամբ Էրիկը լայն ժպտում է, ռեպրեսիան տեղ չի հասել ու չի հասնելու: Նիստի ժամի մասին լրացուցիչ կհայտնեմ»,- գրել է Կոչուբաևը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով