Արցախի նախագահ Հարությունյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,ներկայացվել են հանդիպումների մանրամասները, նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Արցախի տարբեր կառույցների միջև։

Նշվում է, որ քննարկումները կշարունակվեն հոկտեմբերի 18-ին հրավիրված Արցախի Հանրապետության կառավարության նիստում և ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով