Խոշոր ավտովթար Երևանում, Հրազդանի կիրճում BMW-ով վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, նրան ու իր ազգականին տեղափոխել են հիվանդանոց

 

Երեւանում, սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրիր» ԲԿ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայիք տեղեկություններով՝ վիրավորներից մեկը Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն է, ով եղել է BMW մակնիշի 80 TՏ 080 համարանիշի ավտոմեքենայով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով