Սադրանք չէ, «սահմանային միջադեպեր» չեն, պատերազմ է. Վրթանեսյան

 

Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում, որոնք (իմ հասկանալով) ապրիլյան պատերազմի մասշտաբները վաղուց արդեն գերազանցել են։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նիկոլական քարոզչամեքենան փորձում է նորմալության պատրանքը պահպանել… Ձևակերպումներին նայեք. «լայնածավալ սադրանք», «էնինչ գյուղապետը հայտնել է, որ արդեն 29 րոպե է՝ իրենց վրա չեն կրակում», ֆլեշմոբ են անում. «բան չգիտեմ, ուրեմն լռում եմ» և այլն, և այլն։
Նորից եմ կրկնում․ պատերազմ է, եթե չեք նկատել։ Սադրանք չէ, «սահմանային միջադեպեր» չեն, պատերազմ է»,- գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով