Monthly Archives: Սեպտեմբերի 2022

Սերժ Սարգսյանի կողմից դրված անքակտելի սկզբունք կար.Կարեն Ավագյան

ՀՀԿ  ԳՄ   անդամ   Կարեն  Ավագյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է. Սերժ Սարգսյանի կողմից դրված անքակտելի սկզբունք կար: Բանակում զոհված զինծառայողների անունները պիտի հրապարակվեին, մահվան հանգամանքները պիտի հայտնի դառնային հասարակությանը: Խորհուրդը շատ պարզ էր, միաժամանակ նաև շատ կարևոր: Հայրենիքի համար ընկած հերոսի և հայրենիքին իր պարտքը կատարելուց կյանքը նվիրաբերած հայորդուն պիտի իմանայինք անվանական, պիտի ճանաչեինք դեմքով:… Կարդալ ավելին »

Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

  Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ՝ սեպտեմբերի 28-ին հայտնել էր, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան… Կարդալ ավելին »

Բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին – 2․ Ռուբեն Հակոբյան

  Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրապարակել է՝  Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված իր երկրորդ բաց նամակը․ «Շարունակելով խոսքս միանգամից նշեմ, որ այն բոլոր սխալներն ու ողբերգությունները, որոնց ականատեսն ու մասնակիցն ենք այսօր, դրանք հիմնականում հետևանք են Ձեր ղեկավարության տարիներին թույլ տված մի շարք կոպիտ ու ճակատագրական սխալների։ Ձեր ղեկավարման առաջին տարիներին Հայաստանը տարածաշրջանում իրապես դիտվում էր որպես ժողովրդավարության… Կարդալ ավելին »

Քոչարյանը հստակ արձանագրեց՝ սա իշխանության համար պայքար չէ, սա մեր, բոլորիս պետականության պահպանման պայքարի մասին է․ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Օրեր առաջ ՀՀ առաջին նախագահը ներկայացրեց, որ իրավիճակն օրհասական է, նույնիսկ օգտագործվում էր մեզ սպառնացող<<կապիտուլյացիա>> եզրույթը: Առաջին նախագահի դիրքորոշմանը կամ մեկնաբանություններին այլ հարցերի վերաբերյալ չեմ անդրադառնա: ՀՀ երկրորդ նախագահն այսօր ևս արձանագրեց իրավիճակի օրհասական բնույթը: Հանրապետության երկու նախագահ հրապարակավ արձանագրել է այդ իրողությունը: Ըստ էության նույն դիրքորոշումն արձանագրել… Կարդալ ավելին »

Գործարկվելու է Ծաղկունք բնակավայրի շչակը

  Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ։

Ադրբեջանը ոչ միայն հետ քաշվելու ցանկություն չի դրսևորում, այլ պատրաստ է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել. Աբրահամյան

  Սակայն առաջնագծում Ադրբեջանի իրականացվող քաղաքականությունը՝ ամրաշինական, ագրեսիվ վարքագծի, հավակնությունների առումով, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հետ քաշվելու ցանկություն չի դրսևորում, այլ պատրաստ է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել։Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Միջազգային հանրության կոշտ, հասցեական հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ,… Կարդալ ավելին »

«Փաստ». «Նոր» խնդիրներ՝ նոր դատախազի առջև. Ինչ է որոշել իշխանությունը

  «Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելուց հետո իշխանությունները մտադիր են այս կառույցում արմատական փոփոխություններ իրականացնել և դատախազությունը ևս «ամրապնդել» սեփական ներկայացուցիչներով՝ հատկապես «կլ յուչեվոյ» պաշտոններում: Մյուս կողմից՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, գլխավոր դատախազի առջև խնդիր է դրվել առաջնային ուշադրություն դարձնել վեթթինգի և ապօրինի գույքի բռնագանձման հարցերին։ Ավելին, դատախազության մեր… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ է նորից «պետպատվերը» սպառվել.«Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում խմբագրությանը հաճախ են դիմում քաղաքացիներ՝ դժգոհելով, թե այս կամ այն ԲԿ-ում իրենց տեղեկացնում են, որ «պետպատվերը սպառվել է»: Ի մասնավորի, օրերս մեզ տեղեկացրեցին, որ «Արաբկիր» ԲԿ-ում երեխաների բժշկական խորհրդատվության համար առաջնային բուժհաստատություններից բերված ուղեգրերը չեն «գործում». քաղաքացիներին ասվել է, որ մինչև դեկտեմբերի 16-ը «պետպատվեր» այս գծով չի լինելու: Ստացվում… Կարդալ ավելին »

Վահագն Խաչատուրյանն արձագանքում է Եղիսաբեթ 2-րդ թագուհու՝ վերջին հրաժեշտի արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպին. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար նոր արարողակարգ է սահմանել, ըստ որի՝ թագավորի կամ թագուհու մահվան ժամանակ հանգուցյալի դագաղի մոտ լուսանկարվելը ո՛չ որեւէ նորմով, ո՛չ էլ էթիկապես չի արգելվում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի աշխատակազմ հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչու է նախագահ Խաչատուրյանը որոշել լուսանկարվել Եղիսաբեթ 2-րդ… Կարդալ ավելին »