Սերժ Սարգսյանի կողմից դրված անքակտելի սկզբունք կար.Կարեն Ավագյան

ՀՀԿ  ԳՄ   անդամ   Կարեն  Ավագյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.
Սերժ Սարգսյանի կողմից դրված անքակտելի սկզբունք կար:
Բանակում զոհված զինծառայողների անունները պիտի հրապարակվեին, մահվան հանգամանքները պիտի հայտնի դառնային հասարակությանը:
Խորհուրդը շատ պարզ էր, միաժամանակ նաև շատ կարևոր:
Հայրենիքի համար ընկած հերոսի և հայրենիքին իր պարտքը կատարելուց կյանքը նվիրաբերած հայորդուն պիտի իմանայինք անվանական, պիտի ճանաչեինք դեմքով:
Այդպես են հերոսին հարգանքի տուրք մատուցում: Իսկ նրա ծառայակիցներն հասկանում` որ ոչինիչ չի կեղծվում: Հասարակությունն էլ նաև այդպես էր լցվում վստահությամբ առ բանակ:
Վերջին չորս տարում անուն ազգանունները դարձան թվեր, այն էլ կեղծված` պլուս մինուսներով: Բանակի անուններից մնաց միայն ձերբակալվող զինվորականների մասին հաղորդագրությունները, որոնք ուղղված են նիկոլի սրբագործմանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով