Ադրբեջանը ոչ միայն հետ քաշվելու ցանկություն չի դրսևորում, այլ պատրաստ է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել. Աբրահամյան

 

Սակայն առաջնագծում Ադրբեջանի իրականացվող քաղաքականությունը՝ ամրաշինական, ագրեսիվ վարքագծի, հավակնությունների առումով, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հետ քաշվելու ցանկություն չի դրսևորում, այլ պատրաստ է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել։Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միջազգային հանրության կոշտ, հասցեական հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, ինչպես նաև՝ Բաքվին ուղղված կոչերը՝ դուրս բերելու ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, բոլոր առումներով շատ կարևոր են և լուրջ ճնշում Ադրբեջանի նկատմամբ։

Սակայն առաջնագծում Ադրբեջանի իրականացվող քաղաքականությունը՝ ամրաշինական, ագրեսիվ վարքագծի, հավակնությունների առումով, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հետ քաշվելու ցանկություն չի դրսևորում, այլ պատրաստ է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել։

Եթե միջազգային հանրությունը, դրա առանձին դերակատարներն իրական ցանկություն ունեն կանխելու ադրբեջանական նոր ագրեսիան, ապա պետք է առավել գործուն քայլեր ձեռնարկեն, հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով