Իշխան Սաղաթելյանն ու Կաթողիկոսը հանդիպել են. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, եւ «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր տեղեկություններով՝ այդ ուղղությամբ Սաղաթելյանը նաեւ կոնկրետ քայլեր է ձեռնարկել․ երեկ երեկոյան նա հանդիպել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Հանդիպման մանրամասները մեզ չհաջողվեց իմանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով