Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 91․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ես վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց դրանք չեն նշանակում Հայաստանի Հանրապետության պետական շահերին հակասող որոշումներ: Այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տեւական կայունությունը, խաղաղությունը»,- այս խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է երեկ Ազգային ժողովում: Այսպիսի հայտարարություններ 2020 թվականի նոյեմբերի իննից հետո բազմիցս ենք լսել, եւ նա ոչ մեկ անգամ հայտարարել էր, թե ցանկացած որոշում արվում է նրա համար, որ սահմաններն ամուր լինեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերի 22-ին Երեւանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկել առաջիկա անելիքները: Փաշինյանն իր խոսքում ասել էր. «Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»: Այս հայտարարությունից երկու տարի անց ոչ միայն Արցախում բնականոն կյանքը չի ավերականգնվել, այլեւ Հայաստանի ապագան է հարցականի տակ. սա նշանակում է, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով