Գործազրկության մեծ ալիք. թաղապետարաններում ազատվում են անցանկալի կադրերից. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երեւան համայնքի ավագանու կազմը, քաղաքապետ Հրաչ Սարգսյանի գլխավորությամբ, որը վարում է ավագանու նիստերը, Երեւանի վարչական շրջանների աշխատակիցների մի ամբողջ ջարդ է նախատեսել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ գիշեր հրատապ կարգով ավագանու նիստի օրակարգ է մտել մի նախագիծ, համաձայն որի՝ խայտառակ մեծ կրճատումներ են լինելու: Որքան էլ ասենք՝ մինչեւ հիմա հաստիքացուցակը ուռճացված է եղել, թաղապետարաններում սուրճ խմողներ կամ համակարգչով կլորակներ շարողներ են եղել, ամեն դեպքում, փաստ է, որ մարդիկ ընտանիք են պահել, եւ հիմա այդ բոլոր մարդկանց մի գրչի հարվածով կամ ձեռքի գործողությամբ քվեարկության դնել եւ այդ մարդկանց դարձնել գործազուրկ, մեղմ ասած, անընդունելի է: Սա նշանակում է, որ մենք առաջիկայում 12 համայնքից ունենալու ենք 134 աշխատակցի կրճատում, այսինքն՝ 228 հաստիքային միավորից մնալու է 94-ը:

Այս որոշումը ուշագրավ է այնքանով, որ չկա այլընտրանքային առաջարկ՝ ինչ պետք է անեն այդ մարդիկ աշխատանքից զրկվելուց հետո: Մարդիկ, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել են իրենց աշխատանքում, հիմա պետք է նոր աշխատանք փնտրեն: Ստացվում է որ Երեւանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանը, իշխանական ՔՊ-ն եւ նաեւ մյուս արբանյակ կուսակցությունները, որոնք որ պետք է այս որոշմանը կողմ քվեարկեն, ըստ էության նպաստելու են, որ գործազրկության մի մեծ ալիք նորից լինի Երեւանում: Երեկվանից, ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ Երեւանի տարբեր վարչական շրջանների աշխատակիցներից։

Նրանց պատմելով՝ վարչական շրջանների ղեկավարները այս օրենքի նախագիծը դարձրել են մահակ իրենց ձեռքին եւ սկսել են ազատվել անցանկալի կադրերից. շատ մարդկանց բանավոր ծանուցել են, որ ազատված են շուտով: Ահա թե ինչպես է սկսում Տիգրան Ավինյանն իր կարիերան՝ քաղաքային իշխանության գալով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

one + 14 =