Իրադարձությունները մեր տարածաշրջանում շատ արագ զարգանում են, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը.
«Բավական է նույնիսկ թվարկել միայն վերջին օրերի հանդիպումները հայտարարությանները, որ պարզ դարնա` մենք մտնում են նոր ցնցումների փուլ։
Օրինակ, Ադրբեջանը հայտարարում է ,որ Հայաստանը ընդունել է իր բոլոր նախապայմանները և ըստ ռազմական հանցագործ Իլհամ Ալիեւի` մոտակա ամիսների ընթացքում Հայասատանի հետ հնարհավոր է ստորագրվի «խաղաղություն պայմանագիր»,որը ըստ էության հանդիսանալու է մեզ համար նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ։
Ճիշտ է` հայկական ԱԳՆ-ն իր հերթին ԱՆՍՊԱՍԵԼԻ հայտարարում է, որ Ադրբեջանը միտված չէ իրական խաղաղություն հաստատել և շարունակում է իր հակահայկական քայլերը։
ԵՒ այստեղ հարց է առաջանում, այդ ինչ պատահեց ,որ հայկական կողմը իր համար «вдруг» հայտնաբերեց ,որ «խաղաղության դարաշրջան»-ի կոնցեպտը փաստացի պայթել է և (արի ու տես) թուրք-ադրբեջանական ոհմակը չի ցանկանում խաղաղություն։
Ես չեմ հեգնում, ես պարզապես ուզում եմ հասկանալ միայն մի բան, այդ ինչ պատահեց, որ հայկական կողմը իր համար «բացահայտեց» թուրք-ադրբեջանական ոհմակի հակահայկական էությունը։
Այ սա շատ կարեւոր է հասկանալ։
Ոչինչ…շուտով կհասկանաք»,-գրել է նա։