Հրդեհ Աբովյան քաղաքի շենքերից մեկի տանիքում․ կա մեկ տուժած

 

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։51-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։18-ին, մարվել՝ 14։51-ին։ Ըստ նախնական տվյալների՝ այրվել է 120 քմ իզոգամ, տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։ Հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի (Ս․ Ֆ․, ծնված 1977 թ․), ով տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով