Monthly Archives: Օգոստոսի 2022

Բացառիկ. Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե եւս… Կարդալ ավելին »

Միքայել Արզումանյանին մի քանի անգամ ծանուցում էր ուղարկվել. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին նախկինում մի քանի անգամ ծանուցում է ուղարկվել, որ գա եւ ներկայանա նախաքննական մարմին, սակայն չի ներկայացնել, ինչի արդյունքում նախաքննական մարմինը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել ու Հայաստան գալու ճանապարհին ձերբակալել: Իսկ կոնկրետ ո՞ր քրեական գործով են Միքայել Արզումանյանին հարցաքննել… Կարդալ ավելին »

Ովքեր են Արցախում շինարարություն անողները. ցանկ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացրած 10 ամենախոշոր ընկերությունները, որոնք, ըստ պայմանագրերի, 2021թ.-ի 9 ամիսների ընթացքում մատուցել են շինարարական եւ ճանապարհաշինարարական ծառայություններ: Ըստ «Սիվիլնեթ»-ի՝ 1. Ցանկը միանձնյա գլխավորում է «Քարավան» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վայոց ձորից գործարար Հակոբ Հակոբյանին: Հակոբյանը դեռ 90-ականներից է Արցախում շինարարությամբ զբաղվում: Ճանապարհաշինարարական աշխատանքների դիմաց ինը… Կարդալ ավելին »

Մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

  Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 31-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի 1-ից 16-րդ մուտքերի, թիվ 15 և թիվ 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:

Մահացել է Միխայիլ Գորբաչովը

  Գորբաչովը կյանքից հեռացել է օգոստոսի 30-ի երեկոյան ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո, նա 91 տարեկան էր, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել են կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ «Այսօր երեկոյան ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Միխայիլ Սերգեեւիչ Գորբաչովը», – հայտնել են ԿԿՀ-ից: Նրան կհուղարկավորեն Մոսկվայի Նովոդեւիչյան գերեզմանատանը՝ կնոջ կողքին, ինչպես եւ նա էր ցանկանում, հուղարկավորության օրը կորոշի… Կարդալ ավելին »

Այն հայը, ով մտածում է, որ ապրելու է նիկոլների, գռզոների կամ անդոների «կերտած» առանց Արցախ հայրենիքում, ընդհանրապես չի ճանաչում արցախցուն. Հասրաթյան

  Այն հայը, ով մտածում է, որ Արցախը թշնամուն հանձնելով, վերջապես կապրի անվտանգ ու ապահով, թող հիշի, որ դա անում է անտուն ու անհայրենիք մնացած հազարավոր այլ հայ ընտանիքների հաշվին :Այս մասին գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Այն հայը, ով մտածում է, որ հազարավոր մանուկ ու ծեր արցախցինների անտուն ու անհայրենիք թողնելով, ապրելու… Կարդալ ավելին »

Ռումբի ահազանգ Տաշիր քաղաքում

  Օգոստոսի 30-ին, ժամը 17։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տարահանել են ոստիկանության աշխատակիցներին և սահմանազատել տարածքը:

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նույնիսկ երրորդ երկրում ադրբեջանցիները հայերի նկատմամբ թշնամանքով վերաբերվեն․ Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու #հայերը կարող են ապրել կողք կողքի՝ որպես մեկ երկրի քաղաքացի։ Նախևառաջ հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել մեկ երկրի ներսում, բայց այդ երկիրը միայն երրորդ երկիր կարող է լինել, օրինակ` #Ռուսաստան, #ԱՄՆ, #Շվեյցարիա և այլն։ Նման օրինակներ ունենք, չնայած… Կարդալ ավելին »

Շուտով Ալիեւը Շուշի կհրավիրի թեյ խմելու ու մուղամ լսելու…երեւի խելոք էլ կգնան.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ   խոսնակ,ԳՄ    անդամ  Էդուարդ Շարմազանովը  գրում  է Իշխանավորներն ասում են՝ Արցախի ղեկավարությունից հրավեր չենք ստացել մասնակցելու սեպտեմբերի 2-ի միջոցառումներին : Փաստորեն հասանք տեղ. մինչեւ պաշտոնական հրավեր չլինի՝ սրանք Արցախ չեն գնում։ Շուտով Ալիեւը Շուշի կհրավիրի թեյ խմելու ու մուղամ լսելու…երեւի խելոք էլ կգնան։ Մեզ բոլորիս հասնում ա…

Մենք արժանի ենք ապրելու երկրում, որտեղ բարձրագույն իշխանությունը աճուրդի չի հանում մեր բոլորի հավաքական ազգային իրավունքները. Չալաբյան

  Քիչ հետո, ս.թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (հասցե՝ Երևան, Գարեգին Նժդեհի 23) կշարունակվի Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը` դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ: Այս մասին նշված է Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։ «Ինչպես գիտեք, նիստն ինքնին արտառոց է, որովհետև բանավոր ընթացակարգով է վարվում, ինչը ընդհանուր կարգից բացառություն է: Եթե… Կարդալ ավելին »