Մահացել է Միխայիլ Գորբաչովը

 

Գորբաչովը կյանքից հեռացել է օգոստոսի 30-ի երեկոյան ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո, նա 91 տարեկան էր, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել են կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր երեկոյան ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Միխայիլ Սերգեեւիչ Գորբաչովը», – հայտնել են ԿԿՀ-ից:

Նրան կհուղարկավորեն Մոսկվայի Նովոդեւիչյան գերեզմանատանը՝ կնոջ կողքին, ինչպես եւ նա էր ցանկանում, հուղարկավորության օրը կորոշի ընտանիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով