Այն հայը, ով մտածում է, որ ապրելու է նիկոլների, գռզոների կամ անդոների «կերտած» առանց Արցախ հայրենիքում, ընդհանրապես չի ճանաչում արցախցուն. Հասրաթյան

 

Այն հայը, ով մտածում է, որ Արցախը թշնամուն հանձնելով, վերջապես կապրի անվտանգ ու ապահով, թող հիշի, որ դա անում է անտուն ու անհայրենիք մնացած հազարավոր այլ հայ ընտանիքների հաշվին :Այս մասին գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն հայը, ով մտածում է, որ հազարավոր մանուկ ու ծեր արցախցինների անտուն ու անհայրենիք թողնելով, ապրելու է նիկոլների, գռզոների կամ անդոների «կերտած» առանց Արցախ հայրենիքում, նշանակում է, նա ընդհանրապես չի ճանաչում արցախցուն…

Իսկ ով չի ճանաչում արցախցուն, ասեմ, որ նա հայի այն տեսակն է, ով ատելով պատերազմը, այդուհանդերձ, հանուն իր հայրենական օջախի և ազգային արժանապատվության, պարտադրված է եղել դարերով ապրել ու գործել պատերազմի օրենքներով…

Աստված մի արասցե, որ գա այն պահը, երբ նա ստիպված լինի այդ օրենքներով գործել նաև նրանց դեմ, ովքեր դավաճանել և դավաճանում են իրեն..

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով