Monthly Archives: Օգոստոսի 2022

Ռումբի մասին ահազանգ Սասունցի Դավիթ կայարանում. shamshyan com

Այսօր՝ օգստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված։  Այս մասին հայտնում է shamshyan com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարարներ, սակրավորներ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական համագործակցությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի.Պետքարտուղարություն

  ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական համագործակցությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Վեդանտ Պատելը։ Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Պետքարտուղարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան այսօրվա հանդիպումից, Պատելը պատասխանել է. «Ես կարող եմ վերահաստատել այն, ինչ… Կարդալ ավելին »

Արցախից դեպի Հայաստանի և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով. ԱՀ ՆԳՆ

  Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը: Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է: Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ ոստիկանության… Կարդալ ավելին »

Շուշիի անկումը.Պատրաստվեն Օնիկ Գասպարյանն ու Ջալալ Հարությունյանը.Զոհրաբյան

Նաիրա  Զոհրաբյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է. Պարզվում է, դժգույն, դժբախտ Շուշին պաշտոնեական անփութության պատճառով հանձնել է Արցախի պաշտպանության Բանակի նախկին հրամանատար, այժմ՝ Արցախի նախագահի խորհրդարական Միքայել Արզումանյանը։ Եւ ահա մասկի շոուներով՝ դիմակավորների ահարկու տեսարաններով, Արցախից Հայաստան գալու ճանապարհին ձերբակալվում է Միքայել Արզումանյանը։ Ընդ որում, տեսարանն ավելի նվաստացուցիչ դարձնելու համար Արզումանյանի ձերբակալման մասին Նիկոլը հարկ… Կարդալ ավելին »

Ովքեր կպայքարեն Ալավերդի համայնքի ղեկավար դառնալու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան նաեւ Ալավերդի արդեն իսկ խոշորացված, բայց կրկին խոշորացվող համայնքում: Բանն այն է, որ հարակից համայնքներն ընդգրկող Ալավերդին սեպտեմբերի 25-ին ընտրություններով հերթական անգամ կխոշորանա՝ իր մեջ ներառելով նախկին Թումանյանի շրջանի գրեթե բոլոր համայնքները, բացառությամբ Թումանյան խոշորացված համայնքի, որն իր մեջ Մոտկորի ենթաշրջանի համայնքներն է… Կարդալ ավելին »

Հայ-ռուսական հարաբերությունները լավ փուլում չեն. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Այսօր Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Վերջին օրերին՝ այս հանդիպմանն ընդառաջ, մի շարք հեռախոսազրույցներ են եղել: Երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են այսօր Բրյուսելում նախատեսված հանդիպմանը: Կողմերը կարեւորել են երկխոսության շարունակականությունն ու հույս… Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Դավթաշեն 13 փողոցի բաժանորդներ, Օհանովի փ. 36, 38, 40 շենքեր, Լենինգրադյան փ. 10, 14, 16 շենքեր, Հալաբյան փ. 9/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բաղրամյան պող. 6 շենք, Թամանյան… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանի հերթական շոուի զոհը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը  գրում  է.Արցախից Երեւան գալու ճանապարհին, երեկ՝ կեսօրին բերման է ենթարկվել ու ձերբակալվել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Նրան հարցաքննել էին պատերազմի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Թե ինչու պատերազմից 2 տարի անց, Արցախում կարծում են, որ նա Նիկոլ Փաշինյանի հերթական շոուի զոհն է։ Բանն այն է, որ պատերազմում… Կարդալ ավելին »

Այլընտրանքային ճանապարհով առաջինն անցել են Հարությունյանն ու Բալասանյանը. «Հրապարակ»

  «Հրապարակ» օրաթերթը  գրում  է.Արցախը Հայաստանին կապող Լաչինի ճանապարհը երեկվանից չի գործում: Գործելու է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհը` 4.7 կիլոմետրանոց, որը կծառայի առաջիկա ամիսներին: Իսկ հիմնական ճանապարհը պատրաստ կլինի հաջորդ գարնանը: Այժմ Հայաստանն Արցախին կապող ուղին Բերձորի տարածքով սկսել է գործել: Առաջին ուղեւորները, որոնք երեկ անցել են այս ճանապարհով, եղել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ հենց այս օրերին ձերբակալվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը.Տիգրան  Աբրահամյան

ԱԺ  պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է  Այն, որ Զինված ուժերի հրամանատարությունը և ոչ միայն հերթի մեջ է ու դեռ շատ շատերն են ձերբակալվելու/կալանավորվելու որևէ կասկած չկա, սակայն Արզումանյանի ձերբակալությունը բացի նիկոլական արյան վրեժից նաև խորհրդանշական բնույթ ունի. առջևում բրյուսելյան հանդիպումն է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև մակարդակով և սա հանդիպումից առաջ… Կարդալ ավելին »