Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Ուշադրություն

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 1-ին կեսօրից հետո, 2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ը կնվազի 6-8 աստիճանով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-6-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով