Ես վստահությամբ չեմ կարող ասել, որ 100 տարի հետո Հայաստան կլինի.Ստեփան Դանիելյան

 

Ես վստահությամբ չեմ կարող ասել, որ 100 տարի հետո Հայաստան կլինի, բայց վստահությամբ կարող եմ ասել, որ երկու ինստիտուտ կլինի, դա Հայ Եկեղեցին է ու Դաշնակցությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայ ժողովուրդը դարեր ի վեր չի կարողացել պետություն ստեղծել, սակայն այդ երկուսը ստեղծվել է ու գաղտնիքն այն է, որ երկուսն էլ արտաքին միջամտությամն շնորհիվ են ստեղծվել։ Մենք ինքնուրույն չենք կարողանում կանոնակարգել մեր հարաբերությունները։

Եկեղեցին ստեղծել են քրիստոնյաները, Հայ Եկեղեցին առաջին հերթին ասորիներն են ստեղծել, 5-րդ դարից ի վեր Պարսկաստանի հովանավորությամբ, որպեսզի ասորիների ղեկավարությամբ հայերը կտրվեն Բյուզանդիայի ազդեցությունից։ Մոտ 200 տարի Հայ Եկեղեցու գաղափարական կենտրոնը ասորի միաբաններից բաղկացած Գլակավանք է եղել’ Մշո Սուրբ Կարապետը։ Այդ մասին կարող եք կարդալ Երվանդ Տեր-Մինասյանի աշխատություններում։

Դաշնակցությունը ստեղծվել է Երիտասարդ Հայաստան կոմիտեի հիման վրա, Երիտասարդ Իտալիա, Երիտասարդ Սերբիա, Երիտասարդ Թուրքեր եւ նմանատիպ այլ հեղափոխական շարժումների նմանությամբ։ Դրանք 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած կանոնակարգում էր Բրիտանիայի վարչապետ Պալմերստոնը, ով Ղրիմի պատերազմն էր հրահրել, նաեւ Նապոլեոն 3-ին էր Ֆրանսիայում բերել իշխանության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ շարժումները, ինչպես նաեւ Մուսուլման Եղբայրները եւ նմանատիպ մյուս նախաձեռնությունները, սկզբնական շրջանում Բրիտանիայի աջակցությամբ էին ստեղծվում, որպեսզի դրանց միջոցով տապալվեն Եվրոպայի կայսրությունները։ ՀՅԴ-ի կանոնադրության հիմքում Մակեդոնիայի հեղափոխականների տիպային կանոնադրությունն է դրված։

Ինչի եմ սա գրում։ Ցանկացած կայուն ինստիտուտի հիմքում պետք է լինի աշխատող կանոնադրություն, որը թույլ տա անդամների հարաբերությունները կանոնակարգել ու որոշումների կայացման լեգիտիմ մեխանիզմ եւնենալ։ Եթե դա լինի, ուրեմը կազմակերպությունը կայանում է։

Հայաստանում այս 30 տարվա ընթացքում չի ստեղծվել Եկեղեցու ու ՀՅԴ-ի նման կառույց, որովհետեւ մենք չենք կարողանում մեր միջեւ եղած հարաբերությունները կանոնակարգել ու որոշումների ընդունման լեգիտիմ մեխանիզմներ ստեղծել։

Օրինակ, երկար ժամանակ իշխանության ղեկին եղած Հանրապետական կուսակցությունից եթե Սերժ Սարգսյանը հեռանա, այն կփլվի, որովհետեւ դա մարդկային գործոնի վրա է հիմնված, այլ ոչ թե վերը ասված սկզբունքների։ Նման օրինակները շատ են։

Քաղաքականությամբ զբաղվելու, պետություն կայացնելու համար նախ պետք է ինստիտուտներ կայացնել, որը չի ստացվի առանց այդ սկզբունքների, հետո նոր սկսել խոսել բովանդակության մասին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով