«Կիրովականսկի Վալոդիկ»-ը զրկված է եղել մեքենա վարելու իրավունքից, բայց մեքենա է վարել, պարեկները նրան տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք

 

Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները Վանաձորում իրականացրել են «Քիմմաքրում օրինախախտների նկատմամբ» օպերացիան։ Այս մասին հայտնում է «Shamshyan.com»-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Լոռու գումարտակի Վանաձորի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 38-ամյա Վլադիմիր Գալոյանի կողմից վարած Nissan Patrol մակնիշի 95 VQ 999 համարանիշի ավտոմեքենան։  Գ․ Շանշյանի տեղեկություններով՝ Վ․ Գալոյանը 2 ամիս առաջ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ երեկ, լինելով զրկված, Վանաձոր քաղաքում Տիգրան Մեծի փողոցում ավտոմեքենա վարելու համար կանգնեցվել է պարեկների կողմից և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ․ Շանշյանի տեղեկություններով՝ Վ․ Գալոյանը 2 ամիս առաջ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ երեկ, լինելով զրկված, Վանաձոր քաղաքում Տիգրան Մեծի փողոցում ավտոմեքենա վարելու համար կանգնեցվել է պարեկների կողմից և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Վանաձորում հայտնի է «Կիրովականսկի Վալոդիկ» կամ «Խիմզավոդսկի Վաոլդիկ» մականվամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, հնարավոր է՝ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական վարույթ կնախաձեռնվի։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով