Սևանա լճում հեծանվանավակը խափանվել է

Հուլիսի 11-ին, ժամը 11։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հեծանվանավակը խափանվել է․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Ս․ Բ․ -ին (ծնված 2003 թ․):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով