Այրվել է էլեկտրական ենթակայան

 

Հուլիսի 11-ին, ժամը 11։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիածան գյուղում այրվում է էլեկտրական ենթակայան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:41-ին: Այրվել է էլեկտրական ենթակայան (մոտ 30 քմ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով