Մամիջանյանը կդիմի Ադրբեջանի Մեջլիսի խոսնակին՝ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու համար

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 Հայկ  Մամիջանյանը  ֆեյսբույան իր էջում  գրում է.

 

Վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։ Այդ մասին քիչ առաջ հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա փոխանցմամբ՝ նամակի վերաբերյալ տեղեկացնելու է նաեւ ԱՊՀ, ԵԽ եւ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով