Միջազգային վարորդական վկայական տալու կարգի վերաբերյալ.ՃՈ

Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական և/կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։
Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում․
‒ անձը հաստատող փաստաթուղթ
‒ մեկ գունավոր լուսանկար՝ 3×4 չափսի
‒ վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ)
‒ ազգային վարորդական վկայական՝ գործող։
Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով