Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հայկ Մամիջանյանը ֆեյսբույան իր էջում գրում է.
Վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։ Այդ մասին քիչ առաջ հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նրա փոխանցմամբ՝ նամակի վերաբերյալ տեղեկացնելու է նաեւ ԱՊՀ, ԵԽ եւ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին։