Եթե թուրքը խոսում է խաղաղությունից, պետք է պատրաստ լինել պատերազմի.Գրիգորի Մարտիրոսյան

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը դիվանագիտական հարաբերություններից զուրկ երկու երկրների միջև էությամբ ու տեսակով առաջինն էր։ Նախ, բացահատվեց և վերահաստատվեց Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասի գործընթացներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել   է ՀՀԿ անդամ Գրիգորի Մարտիրոսյանը։

«Երկու երկրները պատրաստակամություն հայտնեցին հնարավորինս արագ իրականացնել Հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ որի, նրանք պետք է բացեն սահմանները երրորդ երկրի քաղաքացիների համար։ Ըստ էության, Հայաստանը միջանցք պիտի հանդիսանա։ Թուրքերը շտապում են փաշինյանից ստանալ ամեն ինչ, քանզի նա ամենևին դեմ չէ, իսկ երկրում տեղի ունեցող գործընթացները կարող են խաթարել նրա ծրագրերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Եթե թուրքը խոսում է խաղաղությունից, պետք է պատրաստ լինել պատերազմի»,- գրել է Մարտիրոսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով