Արտակարգ դեպք Երեւանում. 4-րդ գյուղի տներից մեկի բակում Opel-ում հրդեհ է բռնկվել․ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

 

Երեւանում, այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 06։00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) 166 տան հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն պարզվել է՝ բժշիկների օգնության կարիքը չի զգացվում։ Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Կայքի տեղեկություններով Opel Astra-ն պատկանում է Երևանի բնակիչ 23-ամյա Վահագն Մուսաելյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով