«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը որեւէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար. Էդուարդ Աղաջանյան

 

Հայաստանը հրաժարվում է  Զանգեզուրի միջանցքի  հարց քննարկել ու հրաժարվել է ի սկզբանե: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ  կերպ ընդունելի չէ մեզ համար: Կարևոր եմ համարում նշել, որ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի ու  Եվրոպայի խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը  համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում՝  նաև Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել», – ասաց Աղաջանյանը:

Պատգամավորը ընդգծեց՝ Ադրբեջանի այս գործելակերպը չի օգնում կամ խրախուսում կառուցողական քննարկումներին:

«Ցավոք, մեր հարևաններն առանձնանում են ոչ պատշաճ կամ պայմանավորվածությունները չպահող  գործելակերպով», – ասաց Աղաջանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով