Տիգրան Արզաքանցյանի կուսակցությունը հայտարարություն է տարածել

 

«Ուժը Հայրենաց» կուսակցությունը (ղեկավարը Տիգրան Արզաքանցյանն է-խմբ) իր խորհրդի ամբողջ կազմով դեմ է՝ Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած որոշման։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կուսակցության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և վերացնելու դրա հետևանքները, ինչը ենթադրում է, մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքների դեօկուպացիա, փախստականների խնդրի և այլ հարցերի երկարաժամկետ, արդարացի և կայուն լուծում։ Հարցի կարգավորման այլ լուծում՝ կուսակցությունը չի տեսնում ուստի դատապարտում է իշխանութան որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքակնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով