Հե՛նց այսօր, ՔՊ֊ն պետք է դիրքորոշում հայտնի, թե արդյո՞ք ինքը Հայաստան իջեցված «Քեմալական Պատվեր» է, թե՛ ոչ.Լևոն Նազարյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լևոն Նազարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում  է .

Ներհայաստանյան քաղաքական կյանքը այսօր կհասնի էքզիստենցիալիստ փիլիսոփա Յասպերսի բնորոշած “սահմանային իրավիճակին”՝ պայմանավորված ընդդիմադիրներիս հայրենազրկման տառապանքով, պոլիցայների դեմ պայքարով, դեպի մեզ ուղղված կապիտուլյանտների թրքաբարո ձեռագրի ու դրա հանդեպ մեր դիմադրության բախումով։
Խնդիրը նրանում է, որ այսօր՝ հունիսի 3֊ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ընդիմությունն առաջադրելու է քաղաքական հայտարարության տեքստ՝ իր բնույթով յուրատեսակ լակմուսի թուղթ, որը կիջեցվի ներհայաստանյան քաղաքական դաշտ, վերջինիս Ph֊ի շեղումը հաշվելու համար։
Հայրենքի փրկության համար մղվող պայքարի կենսաքիմիայի տեսանկյունից ընդիմադիրներիս կողմից առաջարկվող հայտարարության տեքստը խորհրդանշաբար ունի “Ph=7”, այսինքն՝ չեզոք տեսք, քանզի խոսում է հայրենիքի, պետության և հայ ազգի փրկությանն ուղղված հիմնական կարմիր գծերից՝
*Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս։
*Առանց թյուրքական միջանցքների Հայաստան։
*Առանց անկլավային հոշոտման Հայաստան։
*Աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական ողնաշար ունեցող Հայաստան։
Պոլիոմելիթի պատվաստումից վախեցած երեխայի լացակումած դեմքով՝ ՔՊ֊ն ամեն կերպ ջանում է տապալել ԱԺ արտահերթ նիստն, առաջարկվող հայտարարության տեքստի լակմուսով սեփական Ph֊ի ստուգումից խուսափելու համար։ Դեռևս 2020թ.֊ի մայիսի 9֊ի նախօրեյին համացանցում պտտվում էր ապագա կապիտուլյանտի կարծեցյալ պոլիցայ պապի լուսանկարը։Լուսանկարի իսկությունը, որևէ մեկը թերևս այդպես էլ երաշխավորել չկարողացավ։
Այնուհանդերձ, այսօր, 2018թ.֊ին Հայաստանի իշխանությունն օկուպացրածների խմբակը, ստիպված է լինելու անձամբ երաշխավորել սեփական իսկությունը։ Նիստը տապալելով կամ հայտարարության տեքստին դեմ քվեարկելով, լակմուսի թուղթը ներկելու են կարմիր՝ բացահայտելով սեփական կոլլաբորացիոնիստ ու պոլիցայ էությունը։
Դեմ դուրս գալով հայտարարության սահմանադրահաճո տեքստին, օկուպանտների խմբակը միայն ցույց կտա, որ թշնամու հետ գնացել է գիտակցված, ինքնակամ ու կանխամտածված համագործակցության՝ ի վնաս հայոց պետականության և ի շահ թուրք֊ադրբեջանական տանդեմի՝ վկա Գորիս֊Կապան ավտոճանապարհի ապօրինի հանձնումը թշնամուն և ոչ միայն։
Միջազգային իրավունքում կոլլաբորացիոնիզմը սեփական պետության դեմ գործված քրեական հանցագործություն է՝ դասակարգված որպես պետական դավաճանություն։ Որպես պատմական ակնարկ հիշեցնեմ, որ միայն Ֆրանսիայում, 1945թ.֊ին օկուպանտների հետ համագործակցելու և դրանից օգուտներ քաղելու համար, պետական դավաճանության մեղադրանքով գնդահարվեցին մոտ 10 հազար կոլլաբորացիոնիստներ՝ մի մասը առանց դատարանի վճռի։
Հե՛նց այսօր, ՔՊ֊ն պետք է դիրքորոշում հայտնի, թե արդյո՞ք ինքը Հայաստան իջեցված “Քեմալական Պատվեր” է, թե՛ ոչ։
Հե՛նց այսօր, մեր հասարակությունը պետք է որոշի ի՛նքը պոլիցայների, թե՞ հաղթական մարշալների թոռ ու ծոռ է։
Այլևս եկել է Ռուբիկոնը անցնելու պահը, ինչպե՛ս կապիտուլյանտների, այնպե՛ս էլ հայ հասարակության համար։
Սիրելի՛ ժողովուրդ, թշնամու քաղաքական կամքը մեր վրա անխախտ պահող պոլիցայների դեմ բարձրացրու քո վճռական բողոքի ձայնը։
Ֆրանսիայի հրապարակում միացիր այսօր մեզ, ժամը՝ 16։00֊ին։
Սիրելի հա՛յ մարդ, Հայաստանի կապիտուլացիան չեղարկելու և թշնամու զենքը թիկունքներիցս հեռացնելու համար դեպի մեզ բեր քո կամային բռունցքը։ Այսօր, Ֆրանսիայի հրապարակում միացիր ազգիդ, ժամը՝ 16։00֊ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով