«Ով աչք ունի, թող տեսնի, ով ականջ ունի, թող լսի».Հենրիխ Դանիելյան

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը  գրում   է .

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թող լսեն բոլոր հայտարարությունները,որ անում են այս դավադիր իշխանությունները, լսեն պետական այրերի,որ վախենում են ասել Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում,թող տեսնեն բաժանարար գծերը,որ կարմիր գծով քաշեցին՝ հասարակությանը բաժանելով սև ու սպիտակի,թող լսեն մարդկանց, ովքեր բացահայտ հրաժարվում են Աստծուց և բերում Հայաստան նոր բարքեր՝ նոր և անընդունելի մեզ համար,նոր և օտարածին.բարքեր, որոնք ասում են. սպանի՛ ր,դավաճանի՛ ր,գողացի՛ ր,մի՛ սիրիր ծնողիդ ,ատի՛ ր դիմացինիդ, քանզի ինքն էլ քեզ է ատում,բարքեր, որոնք ասում են շնացիր, ասում են սուտ վկայություն տուր,ասում են և քո մերձավորի տունը կարող էր քոնը լինել և ագարակը կարող է քոնը լինելու։
Տեսեք մարդուն, ով 5000 անմեղ կյանքեր զոհաբերեց և այնուհետև ասաց, որ կարող էր լինել նույն արդյունքը, բայց առանց զոհերի…լսե՛ ք և տեսե՛ ք…մեր պետակաությունը վտանգի տակ է,մենք ունենք հնարավորություն պահպանելու այն,բայց միայն հայասեր և ազգային իշխանություն ձևավորելու միջոցով…ուզու՞մ ես, որ երկիրդ կանգուն մնա՝ հունիսի 3-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակ,ուզու՞մ ես, որ պետություն և պետականություն ունենաս, հունիսի 3-ին կգա՛ս Ֆրանսիայի հրապարակ…ուզու՞ մ ես, որ Հայկը չպարտվի ոսոխ Բելին, ուրեմն հունիսի 3-ին ավելի կարևոր գործ չպետք է ունենաս քան Ֆրանսիայի հրապարակում լինելն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով