Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյան

 

Վաղը ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակված է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչև այդ ժամը բոլորի համար կա հնարավորություն արտահայտելու իրենց դիրքորոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դիմադրության շարժումը մոտենում է կարևոր հանգրվանի։

Խորհրդարանական պետության ներկայացուցչական բարձրագույն մարմնում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, օրվա իշխանությունը մերժում է ազգային-պետական շահերին առնչվող կարևորագույն հարցերի վերաբերյան կարմիր գծեր սահմանելուց և դրանով իսկ մեկ անգամ ևս փաստում, որ իրենք կապ չունեն մեր պետության և ժողովրդի հետ։

Վաղը ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակված է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչև այդ ժամը բոլորի համար կա հնարավորություն արտահայտելու իրենց դիրքորոշումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանց մեծամասնության համար այդ շանսը դեռ կա։ Նրանք դեռ կարող են ազատվել երկիրը թշնամուն հանձնելու, պետականությունը կործանելու խայտառակ այս գործընթացի բարոյական պատասխանատվությունից։

Նրանք դեռ կարող են տարանջատվել Նիկոլից:

Սիրելի հայրենակիցներ, սա նյարդերի պայքար է։ Հիմա մենք պարզապես պարտավոր ենք ամուր լինել և շարունակել այս իշխանությունների կազմաքանդման գործընթացը։ Վաղն այդ առումով շատ կարևոր օր է։

Հունիսի 3-ին ՝ ժամը 16։00-ին կրկին պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում ,նախ աջակցել ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին և ապա՝ կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր հաջորդ անելիքները։ Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները։

Ուստի, սիրելի հայրենակիցներ, պատրաստվում ենք վաղվա օրվան։ Մենք ճիշտ ընթացքի մեջ ենք։ Պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտին։

Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում։

Աստծով, ոգով, մինչև վերջ»,- գրել է Սաղաթելյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով