Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց…Փաստաբան

Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց…Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել փաստաբան  Ամրամ  Մակինյանը:
Մտածում եմ, թե կեղծ զեկուցագրերով մարդուն անազատության ուղարկող ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպեր լիազոր Արամ Գրիգորյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներ Բեգլար Հակոբյանն ու Արմեն Դավթյանն ինչ կզգան, երբ իրենց կձերբակալեն թմրանյութեր իրացնելու կասկածանքով…
Համոզված եմ՝ նույնը, ինչ հիմա զգում է Հայկը՝ մանկահասակ որդու ծննդյան օրն իր չարածի համար կալանավորվելով…
Իսկ էս անհեթեթության հետ կապված նշեմ. երկու օր է պնդում ենք, որ մեզ մատնացույց անեն Հայկի կողմից թեկուզ կես ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութի կտոր, չէ՞ որ տասնյակ տեսախցիկներով նկարված է ամենը, պարզվեց տեսանյութ ՉԿԱ, դե չեղած բանը լինել էլ չէր կարող և իսկ նեռի ծննդյան տոնին ընդառաջ նվեր էր պետք և նվերն ընծայեցին մատնիչ ոստիկանները…
Այս պահին առայժմ ասում եմ՝ Ամոթ զեզ, իսկ քիչ հետո հաղորդում կներկայացնեմ ձեզ դատապարտելու համար…
Չմտածեք, չենք մոռանալու ոչ ձեզ, ոչ էլ ձեր պատվիրատուներին. նվերները կստանաք ճիշտ ձեր որդիների ծննդյան տոներին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

20 − 6 =