Տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի «Երեւանը արցունքներին հավատում էր» ֆիլմի պրեմիերան

 

Սույն թվականի Մայիսի 28-ին կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի «Երեւանը արցունքներին հավատում էր» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը գեղարվեստա-վավերագրական ժանրի է։ Պրեմիերային մասնակցում էին հայտնի դերասաններ, ռեժիսորներ, հասարակական գործիչներ, լրագրողներ։ Ֆիլմը պատմության մեջ առաջինն է, որը գեղարվեստորեն անդրադառնում է հոկտեմբերի 27-ի ողբերգությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ռեժիսոր Հայկ Բաբայանը նշեց, որը ֆիլմը ստեղծվել է մեծ դժվարությամբ և ֆիլմում սկզբից մինչև վերջ թափառում է իր անհանգիստ հոգին։ Հանդիսականներից շատերը վերջում ասում էին, որ ֆիլմի վերջաբանում պարզապես քարացել էին։ Թե ինչ ճակատագիր կունենա հետագայում ֆիլմը ցույց կտա ժամանակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով